Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+15

Նախարարություն. Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են

04.09.2019, 11:30
Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են։
Նախարարություն. Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ալավերդու հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումները ժամանակավոր անջատվելու են։ 

Այս մասին հաղորդում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` հղում անելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ին։ 

«Ալավերդի քաղաքի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներն իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին և 5-ին՝ ժամը 11:00-15:00,  Ալավերդու հեռուստակայանում գործող հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ սարքավորումներն անջատվելու են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–