Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ

11.02.2021, 13:52
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Նախօրեին Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն: Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–