Նուբար Աֆեյանի ընկերությունը մշակել է և փորձարկման է ներկայացրել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
28.02.2020,
18:37
Պատվաստանյութի փորձարկումը պետք է սկսվի ապրիլին

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. Moderna Therapeutics բոստոնյան բիոտեխնիկական ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ ինժեներ–տեխնոլոգ, «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիր Նուբար Աֆեյանը, մշակել է նոր կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութը, հաղորդում է Time–ը։
Պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկվել է ԱՄՆ–ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտ (NIAID)` մարդկանց վրա փորձարկելու համար։
Ինչպես նշել են մշակողները, պատվաստանյութը ստեղծվել է ռեկորդային ժամկետներում` կորոնավիրուսի գենոմի սեկվենավորման պահից ընդամենը 42 օրվա ընթացքում։
Պատվաստանյութի փորձարկումը պետք է սկսվի ապրիլին։ Դրա համար կհրավիրվեն 20–25 առողջ կամավորներ, որոնց կներարկեն պատվաստանյութի երկու դեղաչափ` դրա անվտանգությունն ու իմունիտետի ձևավորումը գնահատելու համար։ Փորձարկումների առաջին արդյունքները, հնարավոր է, հրապարակվեն հուլիսին կամ օգոստոսին։ Եթե դրանք հաջող լինեն, պատվաստանյութը կսկսի կիրառվել մի քանի ամսվա ընթացքում։
Փետրվարի 28–ի առավոտվա դրությամբ մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս ողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 910–ով, այն դեպքում երբ Չինաստանում գրանցվել է 327 նոր հիվանդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Տեդրոս Գեբրեյեսուսը նախօրեին`փետրվարի 27–ին, հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աշխարհում հասել է «վճռորոշ կետի», քանի որ աշխարհում նոր վարակվածների թիվն արդեն գերազանցում է Չինաստանում գրանցվող նոր վարակների թվին, աճում է երկրների թիվը, որտեղ արձանագրվում են վարակի դեպքեր։
ԱՀԿ–ի տվյալներով, ուրբաթ առավոտվա դրությամբ կորոնավիրուս է արձանագրվել աշխարհի 46 երկրում։ Չինաստանի մայրցամաքային մասից բացի, ամենաշատ հիվանդներ են գրանցվել Հարավային Կորեայում (1766), Ճապոնիայում` 891, որից 705–ը Diamond Princess զբոսանավի ուղևորներն ու անձնակազմի անդամներն են, որը կանգնած է կարանտինի Յոկոգամայում։
Իտալիայում կա մոտ 650 հիվանդ, Իրանում` 245, Սինգապուրում` 96, Հոնկոնգում` 93, ԱՄՆ–ում` 60, Քուվեյթում` 43, Թաիլանդում` 40, Ֆրանսիայում` 38, Բահրեյնում` 33, Թայվանում` 32, Ավստրալիայում` 23, Մալայզիայում` 22, Գերմանիայում` 21, Վիետնամում` 16, Մեծ Բրիտանիայում` 16, ԱՄԷ–ում` 13, Կանադայում և Իսպանիայում` 12–ական, Մակաոյում` 10։
Առնվազն 10 դեպք է գրանցվել Իրաքում, Շվեյցարիայում, Ֆիլիպիններում, Խորվաթիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Իսրայելում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Օմանում, Պակիստանում, Ռուսաստանում, Շվեդիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Բելգիայում, Բրազիլիայում, Քամբոջիայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Վրաստանում, Լիբանանում, Նեպալում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նիգերիայում, Նորվեգիայում, Ռումինիայում, Շրի Լանկայում։–0–