Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+30

ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ կազմակերպել է հակագրոհ և հետ վերադարձրել Վարանգաթաղ բարձունքը

07.10.2020, 15:39
ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ կազմակերպել է հակագրոհ և հետ վերադարձրել Վարանգաթաղ բարձունքը
ՊԲ-ն հյուսիսային ուղղությամբ կազմակերպել է հակագրոհ և հետ վերադարձրել Վարանգաթաղ բարձունքը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը, հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:

«Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են:-0-


Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել...

Опубликовано Պաշտպանության Բանակ Среда, 7 октября 2020 г.