Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը

02.07.2019, 17:11
ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը հունիսի 19–ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել Էդվարդ Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՊԵԿ նախագահի տեղակալ է նշանակվել։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ», – նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը հունիսի 19–ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։–0–