ՊԵԿ նախագահ. 2019թ.–ին ՊԵԿ–ից հեռացել է 967 աշխատակից
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. 2019թ.–ի ընթացքում Պետեկամուտների կոմիտեից հեռացել է 967աշխատակից, երկուշաբթի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Մի մասը` սեփական ցանկությամբ, մի մասը` կրճատումների հետևանքով։ Աշխատանքի է ընդունվել մոտ 600 մարդ, և այս տարբերությունը մեր օպտիմալացումն է։ Սակայն միաժամանակ մենք կարողացանք իրականացնել սերունդների փոխարինում», – ասաց նա։
ՊԵԿ ղեկավարը նաև նշեց, որ կան մարդիկ, ովքեր չնայած փոփոխություններին, գնացել են աշխատելու մասնավոր հատված։
Ասուլիսի ընթացքում լրագրողները նշեցին, որ ՊԵԿ աշխատակիցները 2019թ.–ին ստացել են 5,8 մլրդ դրամի պարգեվավճար, ինչը 800 մլն դրամով ավել է նախորդ տարվանից։ Լրագրողները հարց ուղղեցին ՊԵԿ նախագահին, թե ինչու նախորդ տարի հասարակությունը կոշտ արձագանքեց պարգեվավճարներին, իսկ այս տարի, չնայած դրանց չափի ավելացմանը, նման միտումներ չկային։
Դրան ի պատասխան Անանյանը նշեց, որ հասարակությունը սկսել է հասկանալ կարևոր որոշումներ ընդունող մարդկանց աշխատանքի պատշաճ վճարի անհրաժեշտությունը։–0–