Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՊԵԿ․ ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ

18.03.2024, 14:02
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներդրվել է  վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ՊԵԿ․ ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներդրվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։

Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող անձանց նկատմամբ հարուցված վարույթները։

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների հետ կապված փաստաթղթեր տեղադրվելու դեպքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում իրացնեն իրենց իրավունքները։-0-