Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊՆ. Ադրբեջանի «Յաշմա»-ի զորախումբը՝ 100 զինծառայողներով փորձել են հարձակվել հայկական դիրքի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

16.07.2020, 17:07
ՊՆ. Ադրբեջանի «Յաշմա»-ի զորախումբը՝ 100 զինծառայողներով փորձել են հարձակվել հայկական դիրքի ուղղությամբ. ՎԻԴԵՈ
ՊՆ. Ադրբեջանի «Յաշմա»-ի զորախումբը՝ 100 զինծառայողներով փորձել են հարձակվել հայկական դիրքի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ եւ հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն»,- նշել է Հավհաննիսյանը: 

Նա հայտնել է, որ առավոտյան արդեն Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն ընդունել է իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չի, թե քանի մարդու մասին է խոսքը և ովքեր են:

«Դրանից հետո ադրբեջանական կողմը փորձել է հերթական անգամ, տապալվելով, մարտի դաշտում, իրենց վրեժը լուծել խաղաղ բնակչությունից և Տավուշի մարզի արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը»,- նշել է նա:

Արծրուն Հովհաննիսյան նաև հայտնել է, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարել են՝ իբր հյակական զինուժն օգտագործել է ԱԹՍ, որն իբր իրենք խոցել են՝ ընդգծելով, որ դա պաշտնապես դա հերքվել է և չի համապատասխանում իրականությանը:

«Արդեն մի քանի օր է ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայերնակիցները` հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ մեկնեն մարտական դիրքեր մարտական ծառայություն կատարելու: Մենք  ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերը իրենց  խնդիրը կատարում են»,- հայտնել է նա: -0-