Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը

27.05.2021, 15:14
ՊՆ–ն մեկնաբանել է Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցությունները
ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, որը մեկնաբանել է Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցությունները:

«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշել են վարչությունից:

ՊՆ–ի հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։–0–