Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

ՊՆ-ն հայտնել է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները

06.10.2020, 14:33
ՊՆ-ն հայտնել է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները
ՊՆ-ն հայտնել է, թե ինչ հասցեով պետք է ուղղվեն ՊՆ կարիքների համար հավաքագրված միջոցները

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջին օրերին տարբեր առևտրային կազմակերպությունների և անհատների կողմից հայտարարվում են պաշտպանության նախարարության կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքելու նախաձեռնությունների մասին։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու նման գործունեությամբ, իսկ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»,- գրել է նա։-0-