Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՊՆ–ն հրապարակել է այսօր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

19.07.2024, 15:14
Վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է
ՊՆ–ն հրապարակել է այսօր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՊՆ–ն հրապարակել է այսօր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները։ 

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 19-ին՝ ժամը 09։30-ին, քաղաքացուց ահազանգ է, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում, «Լճեր» կոչվող տարածքի մոտ ինքնաթիռ է վթարվել։ Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների վթարվել է ԱՆ-2 ինքնաթիռը, կա 2 զոհ։

ԱԻՆ–ից ավելի ուշ հայտնեցին, որ ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ վթարված ինքնաթիռն ուսումնամարզական է։