Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

ՊՆ–ն մեկնաբանել է զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժման լուրերը

12.02.2024, 11:58
ՊՆ արձագանքել է զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժման լուրերին
ՊՆ–ն մեկնաբանել է զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժման լուրերը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու։

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են:

«Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ», – նշվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։-0-