Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՊՆ–ն ներկայացրել է ԶՈւ արդիականացման փուլերը

06.05.2020, 18:17
Գերժամանակակից տեսադիտարկման սարքեր և սննդի նոր համակարգ. ՊՆ–ն ներկայացրել է ԶՈւ արդիականացման փուլերը
ՊՆ–ն ներկայացրել է ԶՈւ արդիականացման փուլերը
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook–յան իր էջում ներկայացրել է տվյալներ՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեկան զեկույցից։

Այսպիսով.
  •  Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։
  •  Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։
  •  Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։
  •  Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։
  •  Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74%-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90%-ի։
  •  Մարտական դիրքերի անձնակազմի 54%-ը սնվում է նոր սննդակարգով։–0–