Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված 10-օրյա հրադադարը

18.04.2026, 10:47
Այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված 10-օրյա հրադադարը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարի շուրջ պայմանավորվածության հետ։

«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ, որպես լարվածության նվազեցման ուղղությամբ կարևոր քայլ»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։

Նշենք, որ ԱՄՆ առաջնորդն X-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ-ն առանձին կհամագործակցի Լիբանանի հետ և պատշաճ կերպով կլուծի «Հեզբոլլահ»-ի հետ կապված իրավիճակը։

«Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը։ ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։