Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
444.34
RUB
4.9183
GEL
140.85
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊՆ. զինծառայողներն ու կամավորները շարունակում են մարտական հերթապահությունն առաջնագծում

19.11.2020, 17:00
Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը
ՊՆ. զինծառայողներն ու կամավորները շարունակում են մարտական հերթապահությունն առաջնագծում
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Առաջնագծում շարունակվում է մարտական հերթապահությունը, հաղորդում է Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Զինված ուժերի զինծառայողները, պահեստազորայիններն ու հայրենիքի պաշտպանությանը կամավորագրվածները, ինչպես և պատերազմական օրերին, մարտական դիրքերում շարունակում են զգոնությամբ և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները»,- նշվում է հաղորդագրաոթյան մեջ։

Հաղորդվում է, որ նրանց կողքին են նաև զինված ուժերի հոգևոր սպասավորները՝ գնդերեցները, ովքեր իրենց խոսքով և օրհնությամբ ամրացնում են հայրենյաց պաշտպանների կամքը և սերն առ հայրենիք։-0-