Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 25, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Պարետը նշել է, թե ինչպես կտարածվեր կորոնավիրուսը, եթե չլիներ արտակարգ դրություն

13.04.2020, 17:06
Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման հնարավոր սցենարը, եթե չհայտարարվեր արտակարգ դրություն
Պարետը նշել է, թե ինչպես կտարածվեր կորոնավիրուսը, եթե չլիներ արտակարգ դրություն

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. Փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման հնարավոր սցենարը, եթե չհայտարարվեր արտակարգ դրություն։

«Վարակի ինտենսիվության ինդեքսը կլիներ 2,4, այսինքն մեկ մարդը կվարակեր միջինը 2,4 մարդու, և պոտենցիալ վարակակիրների թիվը կհասներ գագաթնակետի առաջին վարակակրի հայտնաբերումից 75–80 օր անց», – ասաց նա ԱԺ հատուկ նիստի ժամանակ` նշելով, որ այսօր արդեն 50–րդ օրն է։

Նրա խոսքով, եթե ոչ մի միջոց չձեռնարկվեր, ապա վարակված կլիներ բնակչության 89%–ը։ 

«Երևանում հոսպիտալացում պահանջող ծանր դեպքերի թիվը կհասներ 8,2 հազարի։ Ես ի նկատի ունեմ ծայրահեղ ծանր դեպքերը, քանի որ Երևանում միաժամանակ կվարակվեր 110 հազար մարդ։ Նման սցենարի դեպքում առողջապահական համակարգն ի վիճակի չէր լինի սպասարկել վարակի անգամ ընթացիկ դեպքերը», – ասաց Ավինյանը։Նրա խոսքով, եթե իրավիճակը զարգանար նման սցենարով, ապա այսօր Երևանում կլիներ 30 հազար վարակակիր և հարյուրավոր մահացածներ։ 

Ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք, առողջացել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–