Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Փաշինյան, կորոնավիրուսի ախտորոշման և բուժման համար մեկնարկել են ռենտգենի շարժական և էլեկտրոնային կայանների գնման աշխատանքները

16.05.2020, 12:49
Փաշինյան,  կորոնավիրուսի ախտորոշման և բուժման համար մեկնարկել են ռենտգենի շարժական և էլեկտրոնային կայանների գնման աշխատանքները
Փաշինյան,  կորոնավիրուսի ախտորոշման և բուժման համար մեկնարկել են ռենտգենի շարժական և էլեկտրոնային կայանների գնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը լրացուցիչ ձեռք կբերի թոքերի արհեստական օդափոխման 70 սարք COVID-19–ի դեմ պայքարի ծրագրի շրջանակում։ 

Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրն առցանց ասուլիսի ժամանակ` ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին։ 

Նա նշեց, որ նոր կորոնավիրուսին հակազդելու համար ձեռք է բերվել մոտ 100 հազար թեստ և շարունակվում է բժշկական սարքավորումների և անհատական պաշտպանիչ միջոցների գնման գործընթացը։

«Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։ Այս պահին արդեն կա մոտ 100 սարք», – ասաց Փաշինյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է ձեռք բերել շտապօգնության լրացուցիչ մեքենաներ, որոնք կկարողանան հասնել գյուղական կամ հեռավոր շրջաններ, այդ թվում` անտառային և զբոսաշրջային գոտիներ։

Նրա խոսքով, կորոնավիրուսի ախտորոշման և բուժման համար արդեն մեկնարկել են ռենտգենի շարժական և էլեկտրոնային կայանների գնման աշխատանքները։

«Հայաստանում արդեն գործարկվել է պաշտպանիչ դիմակների արտադրություն, որոնք կարող են ապահովել ներքին պահանջարկը և անգամ արտահանումը։ Նույնը վերաբերում է ալկոգելին, որոնց դեֆիցիտ կար հիվանդության տարածման սկզբում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով, այս ոլորտում նկատվում է գների աճ, սակայն ավելի վաղ նույնիսկ նման բարձր գներով անհնար էր ձեռք բերել պաշտպանիչ միջոցներ։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով:–0–