Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Փաշինյան. կառավարությունը քննարկում է դիմակներ կրելու պարտադիր պահանջը հանելու հարցը

23.02.2022, 12:49
COVID-19-ի ամենօրյա հաստատվող թվերի հաստատուն նվազում ունենք վերջին շրջանում, ինչ նշանկում է, որ իրավիճակը որոշակիորեն կայունանում է
Փաշինյան. կառավարությունը քննարկում է դիմակներ կրելու պարտադիր պահանջը հանելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/.  COVID-19-ի ամենօրյա հաստատվող թվերի հաստատուն նվազում ունենք վերջին շրջանում, ինչ նշանկում է, որ իրավիճակը որոշակիորեն կայունանում է, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, օմիկրոնի մուտք գործելուց հետո համաճարակային թվերի աննախադեպ աճ արձանագրվեց, սակայն, ինչպես մասնագետներն էին կանխատեսում, համաճարակային թվերի նվազման տեմպը շարունակվելու է, և կառավարությունն այժմ քննարկում է դիմակներ կրելու պարտադիր պահանջը հանելու հարցը:

«Նույնիսկ փակ տարածքներում ոչ թե պարտադիր կլինի դիմակ կրելը, այլ քաղաքացիներին կհորդորենք, որ կրեն: Բայց կարևոր է հասկանալ, թե արդյոք դիմակների կրման պահանջը հանելուց հետո, թվերի կրկնակի աճ չենք ունենա»,-ասաց վարչապետը կառավարության նիստի ժամանակ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին ասաց, որ իրավիճակը գնում է կայուն նվազման: Այս պահին հանրապետությունում շրջանառվում է օմիկրոն շտամի B1.1 և B1.2 ենթաշտամները: Դելտա շտամը ամբողջովին դուրս է մղվել օմիկրոն շտամի ազդեցության ներքո:

«Ընդհանուր առմամբ տեսնում ենք այս շտամի նվազ հիվանդացության խստություն, բայց միևնույնն է, այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն, ունեն խրոնիկ հիվանդություններ, ունենում են նաև ծանր դեպքեր, որոնք հանգեցնում են մահվան»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց նաև, որ վերանայելու են որոշ սահմանափակումներ, այդ թվում` դիմակներ կրելու պատադիր պահանջի հարցը:

«Այս շաբաթվա ընթացքում մենք վերանայելու ենք որոշ սահմանափակումներ, այդ թվում` որոշ հաստատություններրում դիմակներ կրելու պահանջը: Սակայն պահանջն ամբողջությամբ չի հանվի, օրինակ բուժհաստատություններում դեռ դիմակ կրելու պարտադիր պահանջը կգործի», – ասաց Ավանեսյանը:–0–