Փաշինյանի կոչով ժողովուրդը փակել է դատարանների մուտքն ու ելքը
20.05.2019,
10:14
Փաշինյանի կոչով ժողովուրդը փակել է դատարանների մուտքն ու ելքը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանում, չնայած անձրևային եղանակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սկսել են դատարանների մուտքն ու ելքը արգելափակելու գործընթացը։
Նախօրեին ՀՀ վարչապետը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով վաղը արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել է ՀՀ վարչապետը։
Այսօր առավոտյան Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել ակցիայի մասնակիցներին։ «Ժողովուրդ ջան դուխով: Անձրևանոցները չմոռանաք: Սիրում եմ բոլորիդ:)», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Այս պահին մոտ 50 ցուցարար հավաքվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ։ Ցուցարարների թվում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։
«Կարծում եմ, որ մենք կարող էինք այս գործողությունները կատարել հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն ուղղվելու հնարավորություն տրվեց, իսկ մենք գիտենք, որ դատարանները չեն ուղղվել։ Մենք ապացուցեցինք, որ չենք ազդում դատական համակարգի վրա, սակայն այն չի բուժվում», – նշեց Սանասարյանը։
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ արգելափակում են միայն դատարանների մուտքն ու ելքը, ոչ թե ճանապարհները։–0–