Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ ու նշել, որ ՀՀ–ն պատրաստ է օգնել

06.02.2023, 14:34
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ
Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում գրանցված երկրաշարժերի կապակցությամբ ու նշել, որ ՀՀ–ն պատրաստ է օգնել
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում և Սիրիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի կապակցությամբ։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել», – գրել է նա Twitter–ի իր էջում:

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհերի թիվը հասել է 390–ի, վիրավորվել է ավելի քան 600 մարդ։–0–