Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Փաշինյանը խոստացել է աննախադեպ համերգ տարեմուտի նախաշեմին

23.12.2019, 12:25
Ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները
Փաշինյանը խոստացել է աննախադեպ համերգ տարեմուտի նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է աննախադեպ համերգ տարեմուտի նախաշեմին։

«Դեկտեմբերի 31-ին տարեմուտը սկսում ենք դասական երաժշտության տոնական համերգով. 18.00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Սա աննախադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Բաց մի թողեք», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Վարչապետն իր էջում հրապարակել է ՀՀ կառավարության Facebook–յան էջի հաղորդագրությունը, որում նշվում է, որ այս տարի առաջին անգամ տոնական օրերը հագեցած կլինեն մշակութային միջոցառումներով՝ բաց կլինեն թատրոններն ու թանգարանները, ինչպես նաև սպասվում են համերգներ և հետաքրքիր միջոցառումներ։ Իսկ Ամանորի գիշերը կաշխատեն հրապարկին հարակից ռեստորաններն ու սրճարանները:–0–