Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ

29.11.2020, 00:33
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ
Պաշտպանության նախարարը հանդիպել է զինծառայողների ծնողների և հարազատների հետ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրներին և հավաստիացրել, որ արվելու է առավելագույնը` մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, զինծառայողների ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման համար արդեն իսկ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելուն, ապա այս հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։

Արցախի դիրքերում մնացած ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր ևս հերթական ակցիան են անցկացրել կառավարության շենքի մոտ` պահանջելով, որպեսզի իրենց երեխաները վերադառնան Հայաստան ծառայելու։

Ինչպես նշել են ծնողները, իրենց երեխաները մինչ օրս գտնվում են Արցախում, և հակառակորդի կողմից հարձակման դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունն ու վերադարձը։–0–