Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պետությունը կհոգա միայնակ տարեցների կոմունալ վճարների հարցը. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

04.12.2019, 15:45
Այս օրինագիծը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման վճարների իրականացման հարցը
Պետությունը կհոգա միայնակ տարեցների կոմունալ վճարների հարցը. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել պետության հատկացրած սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցներին։

Այս օրինագիծը կարգավորում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման վճարների իրականացման հարցը։ Օրինագծի ընդունման դեպքում 2020թ.–ի հունվարի 1–ից սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները չեն իրականացնի կոմունալ վճարումներ, դա կանի պետությունը։

Օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կենսաթոշակը չի բավականացնում կոմունալների վճարմանը և այլ խնդիրներին, ինչի հետևանքով մեծ պարտքեր կան կուտակված։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանըը տեղեկացրեց, որ առաջին և երկրորդ ընթերցման միջև փաստաթղթում կատարվել է փոփոխություն, ըստ որի` նման աջակցություն կստանան նաև այն թոշակառուները, որոնք բնակվում են ՀԿ–ների կողմից սպասարկվող սոցիալական բնակարաններում։-0-