Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Պոբեդա» լոուքոսթերը կմեկնարկի Սոչի–Գյումրի–Սոչի չվերթեր

19.09.2023, 11:11
Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ
«Պոբեդա» լոուքոսթերը կմեկնարկի Սոչի–Գյումրի–Սոչի չվերթեր
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. «Պոբեդա» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:–0–