Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՔԿ–ն մանրամասնում է ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները

12.02.2019, 17:11
Քննչական կոմիտեն մանրամասնում է նախօրեին ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով։
ՔԿ–ն մանրամասնում է ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. Քննչական կոմիտեն մանրամասնում է նախօրեին ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները։ 

Ինչպես հաղորդում են գերատեսչության մամուլի ծառայությունից, նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ա.Կ-ն ձերբակալված է:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–