Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Քաղաքապետ. Երևանը արդեն հաջորդ տարի , հնարավոր է, նոր ավտոբուսներ ունենա

26.11.2019, 18:46
Հայկ Մարությանը հայտնել է, որ Երևանը արդեն հաջորդ տարի , հնարավոր է, նոր ավտոբուսներ ունենա
Քաղաքապետ. Երևանը արդեն հաջորդ տարի , հնարավոր է, նոր ավտոբուսներ ունենա

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ է վարում մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շահագործման համար նոր ավտոբուսների ներկրման մասին։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ իր զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Խորհրդակցություններ են ընթանում արդեն հաջորդ տարի հին ավտոբուսները նորերով փոփելու շուրջ: Փոփոխության գործընթացն արդեն սկսվել է, բայց կպահանջվի 2-3 տարի, որի մասին բազմիցս նշվել է: Սակայն մենք կփորձենք արագացնել գործընթացը», – ասաց նա։

Քաղաքապետի խոսքերով քաղաքապետարանը միջոցառումներ է անցկացնում նոր տրանսպորտային համակարգի շուտափույթ ներդրման ուղղությամբ` հաշվի առնելով, որ միկրոավտոբուսների քանակը պակասում է դրանց ոչ պիտանի դառնալու պատճառով:

«Միկրոավտոբուսների շահագործումը 15 տարի է: Ներկայումս այդ տրանսպորտային միջոցների մեծամասնությունը շահագործման ենթակա չեն: Քաղաքապետարանը չի կարող քաղաքին կանգնեցնել տրանսպորտային խնդրի առաջ և փնտրում է ստեղծված դրությունից արագ ելքի միջոցներ», – նշեց Մարությանը:

Քաղաքապետը նաև ասաց, որ քաղաքապետարանը դեռևս չի կարող ապահովել բավարար տրանսպորտային միջոցներ, իսկ մասնավոր հատված չի ցանկանում փոխարինել առկա միկրոավտոբուսները նորերով:

Նախկինում նշվել էր, որ հաջորդ տարի դադարեցվելու է մոտ 400 միկրոավտոբուսի շահագործումը, քանի որ դրանց սպասարկման ժամկետը (15 տարի) լրանում է, իսկ դա այն դեպքում, երբ ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս:

Բացի այդ, դիտարկվում է ինտեգրված տրանսպորտային համակարգի ներդրման հնարավորությունը`սակագների ճկուն համակարգով: Մասնավորապես, ներկայիս 111 ավտոբուսային երթուղիների փոխարեն կառաջարկվի 42-ը, իսկ տրանսպորտային միջոցների քանակը կկրճատվի: Ընդհանուր առմամբ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:–0–