Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+5

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք հասցեներում

13.04.2021, 14:46
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք հասցեներում

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մի շարք հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./ԱՌԿԱ/. «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 9.00-ից մինչև ապրիլի 15-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը: 

Դավթաշեն վարչական շրջան՝ 1-4 թաղամասեր, Դավթաշենի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան փողոց,

Աջափնյակ վարչական շրջան՝ Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան, թաղամասեր, Ալիխանյան Եղբայրներ, Բեկնի ազարյան, Բաշինջաղյան, Մազմանյան, Շիրազ, Չաուշ, Պարսեղով, Կարապետյան, Ռուստամյան, Լուկաշին, Զոհրապ, Չուխաջյան փողոցներ, Հալաբյան 22-38 զույգ և 41-65 կենտ համարներ, Բաշինջաղյան փակուղի, Սիլիկյան հին խճուղի, Լուկաշին 1-3 փողոցներ, Աշտարակի խճուղի, Բաշինջաղյան փողոց՝ նրբանցքներով, Ֆուչիկի փողոց՝ նրբանցքներով, Մարգարյան փողոց՝ նրբանցքներով, 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ Հաղթանակ թաղամաս,

Կոտայքի մարզ՝ Քասախ, Պռոշյան, Նոր Երզնկա, Ուշի գյուղեր, Զովունի գյուղի 20-26 փողոցներ, 

Արմավիրի մարզ՝ Մերձավան գյուղ, 

Արագածոտնի մարզ՝ Ուշի գյուղ: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար, – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–