Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+7

ՌԴ նախագահը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

01.06.2020, 13:37
ՌԴ նախագահը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ
ՌԴ նախագահը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Ուղերձում նշված է.«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ»։–0–