Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

21.01.2020, 16:10
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է փաստաբանների չներկայանալու պատճառով
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն այօր չեն ներկայացել դատարան «մարտի 1-ի գործով» դատական նիստին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է, որ նիստից առաջ ստացել է փաստաբանների համատեղ դիմումը: Փաստաբանները նշում են, որ հունվարի 9-ին պաշտպանւթյան ուղղությամբ սպառնալիքներ են հնչել տուժող կողմից:

Պաշտպանության կարծիքով, դատարանը պատշաճ կերպով չի արձագանքել նման երևույթին, և փաստաբանները զրկված են իրենց իրավունքներն ու պարտականություններն իրականացնելու հնարավորությունից: Այդ պատճառով, պաշտպանությունը հայտնել է, որ չի ներկայանա երեքշաբթի կայանալիք նիստին:

Իր հերթին տուժող կողմի ներկայացուցիչը, ով, փաստաբանների կարծիքով, սպառնալիքնե է հնչեցրել, հայտնեց, որ իրեն սխալ են հասկացել:

Փաստաբանների չներկայանալու պատճառով, դատական նիստը Դանիբեկյանի որոշմամբ հետաձգվել է և կկայանա փետրվարի 4-ին: Դատավորի խոսքով հաջորդ նիստի ժամանակ կբարձրացվի երեքշաբթի փաստաբանների բացակայության հարցը: Նախորդ նիստին չներկայացած փաստաբան Միհրան Պողոսյանի հանդեպ կիրառվել էր դատական պատժամիջոց` նկատեղության տեսքով:-0-