Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց․ գրավի չափը կազմել է 2 մլրդ դրամ
18.06.2020,
18:36
Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց․ գրավի չափը կազմել է 2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։
Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակեց դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը:
ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ կարձակվի 2 միլիարդ դրամի գրավը վճարելու դեպքում։
Հիշեցնենք, որ Քոչարյանի համար երաշխավոր էին կանգնել Արցախի և Հայաստանի նախկին 4 վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Անուշավան Դանիելյանը: Երաշխավորներից յուրաքանչյուրը պարտավորվել էր որպես գրավ ներկայացրել 500 հազար դրամ (մոտ 1000 դոլար)։

Սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։-0-