Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՍԴ-ն հակասահմանադրական է համարել ՊՇՌ թեստի հանձնումն աշխատողի հաշվին. ԱՆ-ն արձագանքել է

23.12.2021, 22:45
ՍԴ-ն հակասահմանադրական է համարել ՊՇՌ թեստի հանձնումն աշխատողի հաշվին. ԱՆ-ն արձագանքել է
ՍԴ-ն հակասահմանադրական է համարել ՊՇՌ թեստի հանձնումն աշխատողի հաշվին. ԱՆ-ն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի այն կետը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը: Համապատասխան որոշումն այսօր հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Այս հարցը մեկնաբանել է Առողջապահության նախարարությունը:

Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: 

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Այսպիսով. ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։-0-