Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

Շինարարական աշխատանքներով պայմանավորված` Երևանում շուրջ 20 օր փողոցներ են փակ լինելու`

04.04.2023, 11:22
Երևանում շուրջ 20 օր փողոցներ են փակ լինելու
Շինարարական աշխատանքներով պայմանավորված` Երևանում շուրջ 20 օր փողոցներ են փակ լինելու`
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Նախատեսվում է 2023թ. ապրիլի 4-ից մինչև 2023թ. ապրիլի 20-ն ընթացիկ նորոգման ենթարկել Երևանի Տիչինա փողոցը:

Այս աշխատանքները նախատեսվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության «Երևան քաղաքի մինչև 200 կմ ճանապարհների ընթացիկ նորոգման աշխատանքներ» ծրագրով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում փակ է լինելու Տիչինա փողոցի՝ Սեբաստիայի խաչմերուկից մինչև Տիչինա փողոցի Զ. Անդրանիկի խաչմերուկ ճանապարհահատվածը:

«Վարորդներին առաջարկում ենք՝ որպես շրջանցիկ ճանապարհ դարձնել Զ. Անդրանիկի և Շահումյան 16 փողոցները», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում էլ ընթացիկ նորոգման կենթարկվի Մոլդովական փողոցը: Այդ հատվածում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկից մինչև Թոթովենց-Բագրևանդ-Վախթանգովի փողոցների խաչմերուկ երկկողմանի երթևեկությունը կապահովվի ճանապարհի կեսով:

«Նախապես հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար», – նշում են քաղաքապետարանից։–0–