Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Սուրենյանը կանխատեսում է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին

01.07.2019, 11:27
Հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայամանների ձևավորման վրա իրենց ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները։
Սուրենյանը կանխատեսում է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում հայտնել է, թե ինչպիսի հուլիս է սպասվում հայաստանցիներին։

Նրա կանխատեսմամբ, այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։

«Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան», – նշում է օդերևութաբանը։–0–