Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է

14.03.2023, 11:56
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022թ.–ի օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ, հաղորդում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Իրականացված հետազոտությունների արդյունքում նշված օբյեկտում հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ընկերության կողմից նշված հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է ՀՀ քաղաք Երևան, Արշակունյաց 15 հասցեում գործունեություն ծավալող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022թ.–ի օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել։ Մասամբ փլուզվել էր առևտրի կենտրոնի եռահարկ շենքը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք էր ստացել։–0–