Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Սուրմալու»–ի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

23.02.2023, 11:03
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել
«Սուրմալու»–ի տնօրենին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովային կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։

Այս մասին «ԱՌԿԱ»–ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյուն ու հրդեհ էր տեղի ունեցել։ Մասամբ փլուզվել էր առևտրի կենտրոնի եռահարկ շենքը։ ԱԻՆ–ի տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, 1 մարդ համարվում է անհետ կորած, 63 մարդ վնասվածք է ստացել։–0–