Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-12

Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

24.02.2021, 13:18
Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am ռեսուրսին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ։

«Սյունիքում մենք անլուծելի խնդիր չունենք, բայց դա չի նշանակում, որ խնդիրներ չունենք, բայց կարծում եմ, որ Սյունիքում անվտանգային որոշակի երաշխիքների համակարգ գործում է», – հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ «պարզ է, որ միջավայրը փոխվել է: Այդ փոխված միջավայրի բերումով արդեն կան որոշակի լարումներ»։

«Բայց համոզված եմ, որ այդ լարումները ժամանակի ընթացքում կմեղմվեն, մանավանդ, որ մենք մտադիր ենք լայնածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել Սյունիքում», – ասել է ՀՀ վարչապետը։–0–