Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Թորոսյան. ծանր վիճակում գտնվում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի (ՎԻԴԵՈ)

22.06.2020, 19:33
Թորոսյան. ծանր վիճակում գտնվում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի. ՎԻԴԵՈ
Թորոսյան. ծանր վիճակում գտնվում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 123 քաղաքացի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր պարետատան նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը ՀՀ-ում:

«Ծանր վիճակում գտնվում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 123 քաղաքացի: Թոքերի արհեստական օդափոխության միացված է 44 քաղաքացի»,- նշել է Թորոսյանը՝ ընդգծելով, որ ընդհանուր առմամբ 627 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: 

Թորոսյանը նաև հայտնել է, որ իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Թորոսյանից հետո վարչապետը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ-ում վարակի տարածման գործակցին:

«Ենթադրաբար հիմա մեր վարակի տարածման գործակիցը 1,1-ի շրջանակում, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու, բայց ուզում եմ սրա հակադարձ բանաձևն առաջարկել, որ ամեն 10 հոգին, ովքեր պահպանում են համաճարակային կանոնները, իրենք ևս 10 հոգու քաջալերեն, որ նրանք նույնպես պահպանեն համաճարակային կանոնները»,- նշել է վարչապետը:

Հայաստանում հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: -0-