Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Transavia բյուջետային ավիաընկերությունը, հնարավոր է, սկսի իրականացնել Երևան–Փարիզ չվերթեր

20.01.2020, 12:28
Transavia նիդերլանդական բյուջետային ավիաընկերությունը մտադիր է դուրս գալ հայկական շուկա
Transavia բյուջետային ավիաընկերությունը, հնարավոր է, սկսի իրականացնել Երևան–Փարիզ չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./ԱՌԿԱ/. Transavia նիդերլանդական բյուջետային ավիաընկերությունը մտադիր է դուրս գալ հայկական շուկա։ 

Այս մասին երկուշաբթի հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Ինչպես նշել են գերատեսչությունից, ընկերությունը դեկտեմբերի վերջին Երևան–Փարիզ (Օրլիի օդանավակայան) չվերթերի իրականացման հայտ է ներկայացրել։

«Հայտն այս պահին քննարկման փուլում է, որոշ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն է առաջացել, ինչի պատճառով գործընթացը մի փոքր ձգձգվել է, սակայն որոշումն առաջիկայում կընդունվի», – նշել է գործակալության զրուցակիցը։

Եթե ընկերության հայտը հավանության արժանանա, ապա առաջին չվերթը կիրականացվի արդեն մարտի 31–ին։ Ավիատոմսերի արժեքը դեռ չի նշվում։ Նախատեսվում է, որ ընկերությունը կհայտարարի արժեքի մասին թռիչքների իրականացման հայտի հաստատումից հետո։

Transavia նիդերլանդական բյուջետային ավիաընկերությունը ներառված է Air France-KLM հոլդինգում։ Ավիաընկերության բազան գտնվում է Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանում։ Ունի դուստր ստորաբաժանում` Transavia France։ Ավիաընկերության կենտրոնական գրասենյակը ևս գտնվում է Սխիպխոլ օդանավակայանում։–0–