Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Transavia լոուքոսթերը գործարկեց Մարսել–Երևան–Մարսել չվերթը

28.06.2023, 11:13
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի
Transavia լոուքոսթերը գործարկեց Մարսել–Երևան–Մարսել չվերթը
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Transavia ավիաընկերությունը հունիսի 27-ից գործարկել է Մարսել-Երևան-Մարսել երթուղով չվերթերը, հաղորդում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Transavia լոուքոսթերը գործում է որպես ֆրանկո-հոլանդական ավիացիոն հսկա Air France-KLM-ի մաս: Մասնագիտացված է Հին աշխարհի տարածքով (Ֆրանսիական «դուստր» Transavia France-ի աջակցությամբ) կանոնավոր ուղևորափոխադրումների և չարտերային թռիչքների մեջ դեպի Ասիայի և Աֆրիկայի հանգստավայրեր։-0–