Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Վարչապետ. կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք (ՎԻԴԵՈ)

24.09.2020, 13:02
«Մենք պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կապված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից», – նշել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Վարչապետ. կորոնավիրուսի հետ կապված կրկին իրավիճակի սրում ունենք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի հետ կապված մենք կրկին իրավիճակի սրում ունենք:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ունեցել ենք 374 նոր դեպք 3913 հետազոտությունից: Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Մենք պետք է ապրենք կորոնավիրուսին զուգահեռ։ Եվ այստեղ շատ բան կապված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե նաև վարչական մեթոդները պետք է շատ խոստորեն կիրառվեն։ Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները և ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր։ Կարմիր գիծն  այն է, երբ որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն: Այդ ժամանակ կփորձենք այլ որոշումներ կայացնել: Հուլիսին ծավալել էինք շատ մեծ հիվանդանոցային կարողություններ, հիմա այդ կարողությունների մեծ մասը վերադարձել են իրենց բնականոն վիճակին, բայց դրանք կարող են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշեց, որ յս պահին ունենք ծավալված 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսը ազատ է:

«Մոտ 20 բուժհաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում է միայն 5 հիվանդանոց, և ևս երեքը` շատ փոքր թվերով, նորածինների, երեխաների և հղիների համար։ Սակայն եթե իրավիճակը սրվի ամբողջ ռեսուրսը, որը մոտավորապես 2700-2800 սովորական մահճակալ  է և 300 վերակենդանացման, նորից կարող է գործի անցնել»:, – նշեց Թորոսյանն` ավելացնելով, որ հիվանդների ամենացածր թիվն ունեցել ենք սեպտեմբերի 11-ին, որից հետո թվերը սկսել են աճել:

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով։–0–