Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Վարչապետ. «Վատ լուրեր ունեմ, երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք» (ՎԻԴԵՈ)

04.06.2020, 10:48
«Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց մենք ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել», – նշել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Վարչապետ. «Վատ լուրեր ունեմ, երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook–յան իր էջում հայտնեց, որ երեկ արձանագրվել է կորոնավիրուսի 697 դեպք։

«Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց մենք ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել։ Ընդհանուր առմամբ պրոբլեմը բաժանած է երկու մասի`կան մարդիկ, ովքեր ինձ նման, կորոնավիրուսով վարակված լինելով, ահա այսպես առնվանզ իրենց տանն իրենց կյանքը շարունակում են սովորական ռեժիմով։ Մենք երեկ ավելի մանրամասն բժշկական հետազոտություն անցանք` ես, Աննան, Մարիամը, և արձանագրվեց, որ թոքերի հետ կապված որևէ խնդիր չունենք, այսինքն թոքաբորբ չունենք։ Եվ, ըստ էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը։ Ասեմ, որ հիվանդությունը սիմպտոմներով սկսվելու դեպքում է բարդանում։ Մենք վիճակագրություն ունենք, որ ասիմպտոմ հիվանդների միայն 10 տոկոսն է, որոնց մոտ հետագայում բարդություններ են առաջանում։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր, բայց նախնական տվյալներով իրենց մոտ էլ նույն վիճակն է, մենք ջերմություն չենք ունենում։ Այս հիվանդությունն այնքան նենգ է, իմ խնդիրն է բացատրել իրավիճակի լրջությունը», – նշեց Փաշինյանն` ավելացնելով, որ մեր առողջապահական համակարգը ճկվում է արդեն։

Նրա խոսքով, այսօր երկրում կա մոտավորապես 20–25, հնարավոր է 30 հազար մարդ, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են և նրանց շրջապատն էլ չգիտի:

«Հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են: Որպեսզի վարակի տարածումը տեղի չունենա, պետք է բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր: Բոլորս բոլորիս հետ պետք է կիրառենք կանխարգելիչ միջոցներ ամենուր: Մենք իրար պետք է վերաբերվենք որպես պոտենցիալ վարակակրի»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով` Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում, որը ենթադրում է, որ մարդը պետք է ինքը պահի հակահամաճարակային կանոնները, հետևի, որ մյուսներն էլ պահեն և խախտումների դեպքում դրանք հրապարակի սոցիալական ցանցի իր էջում։

«Արդեն իսկ պետական մարմիններում` ոստիկանությունում, ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետևելու է սոցիալական ցանցերում արվող ահազանգերին», – նշեց Փաշինյանը` կոչ անելով միանալով այս շարժմանը։

Նա կոչ արեց հրապարակել խախտումների դեպքերը` հատուկ ուշադրություն դարձնելով բանկերին, Հայփոստին, առևտրի կենտրոններին, հասարակական տրանսպորտին, պետական կառավարման մարմիններին։

«Որպեսզի ես հնարավորություն ունենամ պատժել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր իրենց գերատեսչություններում, հիմնարկներում չեն պահում հակահամաճարակային կանոնները», – ասաց Փաշինյանը։

«Հիմա մենք պարետատանն ունենք մի քանի սցենարներ, և այդ սցենարներից որևէ մեկը կկիրառենք», – ընդգծեց վարչապետը։

Նա նաև ավելացրեց, որ երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ, ևս 9 մահ գրանցվել է կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ, որոնց մահվան պատճառը բժիշկներն այլ են գնահատում։–0–