Վարդենիսում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել
24.08.2020,
16:28
Վարդենիսում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վարդենիս քաղաքում COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել:
Այս մասին նշվում է Վարդենիսի համայնքապետարանի Facebook–յան էջում։
«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ», – նշվում է համայնքապետարանի Facebook–յան էջում:
Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով։–0–