Վարորդներին կարգելեն նոյեմբերից մինչև մարտ երթևեկել ամառային անվադողերով
28.11.2024,
13:50
Վարորդները կտուգանվեն ձմռանն ամառային անվադողերով երթևեկելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել արգերել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31 ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։
Միաժամանակ, ամռանը կարգելվի «բութիկավոր» անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։
Ձմեռային անվադողերը պետք է մաշված չլինեն, ունենան 4մմ-ից ավելի բարձրություն։
Կանոնները խախտելու դեպքում տուգանքը կկազմի 5000 դրամ։