Վրաստանն ու Հայաստանը վերսկսում են կորոնավիրուսի պատճառով չեղարկված երկաթուղային հաղորդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./ԱՌԿԱ/. Վրաստանն ու Հայաստանը վերսկսում են կորոնավիրուսի պատճառով չեղարկված երկաթուղային հաղորդակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Ինչպես երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ նշել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, առաջին գնացքը հունիսի 15–ին Երևանից կմեկնի Բաթում։
«Ուզում եմ ասել, որ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև։ Արդեն հունիսի 15–ին առաջին գնացքը կմեկնի Երևանից Բաթում Թբիլիսիով։ Դա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետության զբոսաշրջիկները կգան Վրաստան` մեր սևծովյան հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, այլ զբոսաշրջային վայրեր», – ասել է Տուրնավան կառավարության նիստից հետո։
Հունիսի 1–ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը, որի հատումը հնարավոր կդառնա կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսի ընդունումը հաստատող փաստաթղթի և ՊՇՌ բացասական թեստի առկայության դեպքում։ Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում։–0–