Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Վրաստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս

15.06.2022, 16:37
Վրաստանի իշխանությունները մարտին հայտարարել էին, որ երկրում շուտով կավարտվի COVID–19–ը համավարակը
Վրաստանը հանում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Վրաստանն այսօրվանից` հունիսի 15–ից, չեղարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի և թեստերի ներկայացման պահանջը, հաղորդում է Կոմերսանտը` հղում անելով Վրաստանի կառավարության որոշմանը, որը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Վրաստանի իշխանությունները մարտին հայտարարել էին, որ երկրում շուտով կավարտվի COVID–19–ը համավարակը։ Երկրում ընդհանուր առմամբ հիվանդացել է ավելի քան 1,6մլն մարդ, մահացել է 16,8 հազար մարդ։–0–