Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./ԱՌԿԱ/. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների փողոցի և նրբանցքի, Խորենացու 140-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների,
Կենտրոն վարչական շրջանի՝ Սարյան, Լեոյի, Փարպեցի փողոցների, Մյասնիկյան 1-15, Պուշկինի 30-72, Թումանյան 27-41, Մաշտոցի 19-36, Տերյան 1-23, Ամիրյան 18-80, Արամի 60-92, Մայիսյան 22-26, Կողբացի 51, 53, Բուզանդի 97-101 համարների:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:56 14.02.2023