Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Շուրջ 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

29.03.2022, 17:41
Շուրջ 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Շուրջ 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./ԱՌԿԱ/. Շուրջ 11-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 30-ին ժամը 09.30-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12, Մազմանյան փող. 5/1 համարների, թիվ 185 և 188 դպրոցների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ:-0-