Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում 24–ժամյա ջրանջատումը չեղարկվել է «Գառնի-Երևան» ջրատարի կանգառի հետաձգման պատճառով

28.11.2019, 12:41
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատում 24–ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում  24–ժամյա ջրանջատումը չեղարկվել է «Գառնի-Երևան» ջրատարի կանգառի հետաձգման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզում նախատեսվող 24–ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել «Գառնի-Երևան» ջրատարի կանգառի հետաձգման պատճառով։

Ինչպես նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրության մեջ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով: 

Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն:

Երևան՝

·         Նուբարաշեն վարչական շրջան,

·         Էրեբունի վարչական շրջան,

·         Կենտրոն վարչական շրջան,

·         Շենգավիթ վարչական շրջան, 

Արարատի մարզ՝

·         Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:–0–