Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+22

Երևանի ավագանին սահմանել է հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները

22.11.2022, 21:42
Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում
Երևանի ավագանին սահմանել է հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ավագանին այսօր կայացած նիստում սահմանեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները:

Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանված պահանջների համաձայն՝ Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում:

Փոխքաղաքապետ Ավինյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:

Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների:-0-