Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 27, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված

26.02.2025, 11:47
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ
Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թամանյան փողոցում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես՝ Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ: